Հայաստանում տպագրվող առաջին ինտերակտիվ ամսագրի՝ LIVING՛S-ի առաջին համարի ֆոտոպատմությունը հիշեցնում է բոհեմական պատմություն։ «Երեկոյից այն կողմ» շապիկի գլխավոր հերոսուհին՝ մոդել Էլեն Սահակյանը, բոլորի ուշադրության կենտրոնում է։ BabyDoll կերպարով նա կարծես հուշում է, ուշադրության կենտրոնում լինելը միայն հիացմունք ու լայն ժպիտներ չէ, որ ենթադրում է, հակառակը՝ առկա է նաև քողարկված նախանձ նրա, նրա գեղեցկության, ապրելակերպի և նրան շրջապատող աշխարհի հանդեպ․․․
Ֆոտոպատմության լուսանկարիչ Դիանա Բոստանչյանի օբյեկտիվում հայտնված հերոսուհին ազատ է, երազկոտ, միևնույն ժամանակ ինքնավստահ։ Նա նախընտրում է մետաքսի թեթև հպումն ու գինու փոխանցած տրամադրությունը։ Նա կին է, որը չի վախենում փորձարկումներից, բայց վստահ է, որ գեղեցկության բանաձևը բնականությունն է, որը փոխանցվում է նաև նրա ընտրած լուքերի (Faina) և դիմա ու վարսահարդարման (Make Up Atelier) շնորհիվ։
Discussion about this post