Bvlgari-ի կրեատիվ տնօրեն Լյուչիա Սիլվեստրիի խոսքով իրենք միավորել են բարոկկոն և ռոք-ն-ռոլը՝ արդյունքում ստանալով թանկարժեք զարդերի նոր հավաքածու:
Հավաքածուի ոգեշնչման աղբյուրը հանդիսացել են Հռոմն ու վերջինիս ճարտարապետությունը: Ինչպես փաստում է Լյուչիա Սիլվեստրին, հավաքածուն պատահական չէ անվանվել “Barocko”. Նրա մեջ են միահյուսված իտալական բարոկկոյի էսթետիկան, ինչպես նաև ռոք-ն-ռոլի շունչն ու ոգին: Ու հենց այս տրամադրությամբ է խորհուրդ տրվում կրել բոլոր զարդերը: Վառ կոլյեները, ծավալուն ականջօղերը և խոշոր մատանիներ հրաշալիորեն կհամադրվեն ոչ միայն երեկոյան լուքերի հետ, այլ նաև ամենասովորական սպիտակ շապիկների և կաշվե բաճկոնների հետ:
Ինչպես արդեն նշվեց, ոգեշնչման հիմնական աղբյուրը հանդիսացել է Հռոմը և քաղաքի ճարտարապետությունը: Տվյալ հավաքածուի ստեղծման համար անհրաժեշտ է եղել 2 տարի: Հազվագյուտ և եզակի թանկարժեք քարերը, որոնք Լյուչիան հավաքել է աշխարհի տարբեր ծայրերից, մշակվել են Bvlgari-ի հմուտ մասնագետների կողմից: Այսպես, օրինակ, Lady Arabesque կոլյեի պատրաստման համար ծախսվել է ավելի քան 1000 ժամ: Այս գեղեցկության մեջ են համադրվում վարդագույն սափֆիռը, որը զարդին տալիս է աննկարագրելի շքեղություն:
Բարոկկոյի խորհրդանիշներից է հանդիսանում նաև մարգարիտը: Այս հավաքածուի մեջ նկատում ենք, թե ինչպես է ներկայանում մարգարիտը՝ համադրվելով այլ թանկարժեք ու շքեղ քարերի հետ, ինչպիսիք են ամետիստը, ռուբինն ու ադամանդը:

Discussion about this post